ԼՂՀ անկախության ճանաչման շանսեր կան![]() 4 մարտի 2013 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «Անշուշտ, շանսեր կան, որ որևէ պետություն կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդառնա միջազգային հանրության լիիրավ անդամ, որպես նրա ճանաչված անդամ: Բնականաբար, նման աշխատանք տարվում է: Մենք դա չենք թաքցնում: Դա մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի: Եվ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը թույլ կտա առավել բարենպաստ պայմաններ ստեղծել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև առկա հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: Նա նաև նշել է, որ եթե Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, ապա նա, որպես ԵԱՀԿ ՄԽ պատասխանատու անդամ, որպես կողմ, որ անմիջական մասնակցություն ունի հակամարտության կարգավորմանը, պահպանում է իր հավատարմությունը այն սկզբունքներին ու գաղափարներին, որոնք կարգավորման հիմքում են: «Ճիշտ է, բանակցային գործընթացին կնպաստի Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային հանրության այլ անդամների կողմից»,-ասել է Կարեն Միրզոյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |