ՀՀ ԱԳ նախարարը ՄԽ համանախագահներին տեղեկացրեց, որ Ադրբեջանը խախտել է նախորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները

ՀՀ ԱԳ նախարարը ՄԽ համանախագահներին տեղեկացրեց, որ Ադրբեջանը խախտել է նախորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ՆալբանդյանըՓարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ՅանԿելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: Անդրադարձ է կատարվել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ, եռանախագահների կողմից, նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամուլի հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չի հրապարակել, այլև, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրել է քննարկված հարցերի հետ առչնություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները և հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը վերստին շնորհակալություն է հայտնել համանախագահներին` կարևոր և հետևողական միջնորդական առաքելության համար, որի վկայությունն են նաև եռանախագահ երկրների ղեկավարների կողմից լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում արված համատեղ հայտարարությունները: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---