Ադրբեջանցի զինվորները նորից սկսել են պայթե՞լ ականների վրա

Ադրբեջանցի զինվորները նորից սկսել են պայթե՞լ ականների վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինվորները նորից սկսել են պայթել ակկանների վրա: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Ադրբեջանի Ազգային բանակի զինծառայողներից մեկը պայթել է ականի վրա: Շրջանառվող լուրերի համաձայն, տեղի ունեցածի հետևանքով Իբրահիմ Ռաուֆ օղլու Հեյդարովը (ծնված 1993 թվականին) ստացել է ծանր մարմնական վնասվածքներ:

Այժմ զինվորը գտնվում է հոսպտալում, բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծանր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Գերանբոյի շրջանի ուղղությամբ ականի վրա պայթել են ադրբեջանական բանակի երկու զինվոր: 19-ամյա Ջամիլ Մամեդովը և Չինգիզխան Ջարասովը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: Ականի վրա պայթյունի հետևանքով երկու զինվորն էլ զրկվել են ոտքերից: Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը: Նոյեմբերի 19-ի առավոտյան ԼՂ և Ադրբեջանի զորքերի շփման գծում ականի վրա պայթել էր և մահացել էր ադրբեջանական բանակի զինծառայող 19-ամյա Պաշա Նեյմետ օղլու Մուրսալովը: Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի և ԼՂ զորքերի շփման գծում կրկին ականի վրա պայթել էր 19-ամյա Մահիր Տահիր օղլու Զարբիևը: Նա կենդանի էր մնացել և հոսպիտալացվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---