Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 54 տարեկան![]() 5 մարտի 2013 - 09:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 54 տարեկան: Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. Արարատ գյուղում, ծառայողի ընտանիքում:1979թ. ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պատական ինստիտուտը, աշխատել է որպես ուսուցիչ: 1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ: 1987-90 թթ.ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: 1990-1992 թթ.-ին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: 1991-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը, իսկ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։ Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ։ Նա 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» կոչմանը։ Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և համալսարանի արհեստակցական միությունը մի շարք միջոցառումներ կանցկացնեն: Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ կայցելեն Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |