Արարատ Զուրաբյանը Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ. «Ժառանգությունը» նման հարց չի քննարկել![]() 5 մարտի 2013 - 10:56 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ հարցեր դեռ չի քննարկել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կուսակցությունում հակված են, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը գլխավորի ՀՀՇ վարչության նախկին նախագահ, Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը։ Հովսեփ Խուրշուրդյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը և հայտարարեց, որ նման քննարկում չի եղել: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել են Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունները: Հանրապետականի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՕԵԿ-ինը` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |