Վարչական դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի. Այն հնարավոր է ուղղվի ՍԴ![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանը` դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, մերժել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: «Դատարանը իշխանութունների կամակատարն է դարձել: Դա միայն մենք չենք ասում: Իշխանությունների շատ սիրած միջազգային կազմակերպություններն էլ բազմիցս նշել են, որ դատական համակարգը կախված է գործադիրից և նախագահականից»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, ԿԸՀ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր է իրենք այդ հայցով դիմեն Սահմանադրական դատարան: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայց էր ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում էր անվավեր ճանաչել ԿԸՀ` փետրվարի 25-ին ընդունած որոշումը: Րաֆֆի Հովհաննիսյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել ԿԸՀ-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների և դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրա ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ, ինչպես նաև նրա գրանցումը անվավեր ճանաչելու հայցով դիմել դատարան: Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ԿԸՀ դիմում էր ներկայացրել, որով պահանջում էր դիմել դատարան` Սերժ Սարգսյանի գրանցումը չեղյալ հայտարարելու հայցով, որը ԿԸՀ մերժեց անբավարար իրավական հիմքերի պատճառաբանությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |