ՀԱԿ-ը դեռ չի քննարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը![]() 5 մարտի 2013 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը դեռ չի քննարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «ինչ-որ պահի կքննարկեն»: Ավելացնենք, որ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր Հայ ազգային կոնգրես խմբակցության կողմից չի նշանակվել: Աուդիտորներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Հանրապետական» խմբակցությունների կողմից: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |