ԱՄՆ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ 4 հոկտեմբերի 2005 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոփոխվել, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքքորմակը: Մաքքորմակը հայտարարել է այս մասին պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Բուշին ուղղված 59 կոնգրեսականների նամակը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու մասին, կարող է վկայել ամերիկյան քաղաքականության փոփոխության մասին: «Մենք, իհարկե, ողջունում ենք Կոնգրեսի անդամների հետաքրքրությունը տարբեր արտաքին քաղաքական հարցերի, այդ թվում` այս հարցի նկատմամբ: ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի եւ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի նկատմամբ չի փոխվել: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը եւ առկա հակասությունների լուծմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր ջանքերը: Սակայն մեր քաղաքականությունը ոչ մի փոփոխություններ չի կրել», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |