Դոնեցկի «Շախտյորը» 0:3 հաշվով զիջել է «Բորուսիային» և դուրս մնացել ՉԼ-ից![]() 6 մարտի 2013 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Քառորդ եզրափակիչ անցնելու համար Դոնեցկի «Շախտյորին», որը Ուկրաինայի վերջին ներկայացուցիչն էր եվրագավաթներում, հաղթանակ էր հարկավոր «Բորուսիայի» հետ խաղում: Սակայն հրաշք տեղի չունեցավ: Գերմանացիները գերազանցեցին մրցակցին մարտավարության մեջ` դեռ առաջին խաղակեսում երկու անպատասխան գոլ խփելով: Ընդմիջումից հետո հաշիվը դարձավ 3:0 հօգուտ «Բորուսիայի»: «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ նրանք չհասան նպատակին, քանի որ նպատակը միայն հաղթանակն էր: «Մրցակիցը խաղում էր ագրեսիվ, շատ խնդիրներ ստեղծեց մեզ համար: Մենք չկարողացանք պահպանել հաղթական հաշիվը ոչ առաջին, ոչ երկրորդ անգամ: Մենք սխալվում էինք, իսկ դա աններելի է: Շատ ափսոս, որ ամեն ինչ այսպես ստացվեց»,-Լուչեսկուի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ պաշտոնական կայքը: Մարզիչը խոստովանել է, որ արդյունքը համապատասխանում է նրան, ինչ կատարվում էր մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |