Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները ՍԴ-ում կքննվեն նույն օրը![]() 6 մարտի 2013 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագհի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի Սահմանադրական դատարան ներկայացված դիմումները կքննվեն միասին՝ մարտի 11-ին: Ինչպես նշված է Սահմանադրական դատարանի մարտի 5-ի աշխատակարգային որոշման մեջ, գործերով զեկուցողներ են նշանակվել Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը: Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխանողներ` Դատախազությունը և Ոստիկանությունը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրաիս Ղուկասյանը Սահմանադրական դատարան են դիմել մարտի 4-ին: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |