Լարիսա Ալավերդյան. ԼՂ հարցում Հայաստանը պետք է պրոակտիվ քաղաքականություն վարի![]() 6 մարտի 2013 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Երեկ Ազատության հրապարակում ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ուղերձ էր ոչ միայն ՄԽ-ին, այլև Հայաստանի իշխանություններին: «Եթե Մինկսի խումբը շարունակի այդ մարազմատիկ Մադրիդյան սկզբունքների վրա հիմնվելու քաղաքականությունը, ապա դա կնշանակի, որ այդ խմբի երեք պետությունները ցանկանում են ընդամենը մեր տարածաշրջանում փորձել պահպանել խաղաղությունը, իսկ ՄԽ-ն քողարկում է նրանց այդ պայմանավորվածությունը և իրականում իրենց գործունեությունն ուղղված չէ խնդրի կարգավորմանը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կարգավորման» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո հայկական կողմը պետք է Մինսկի խմբին պետք է քննարկման հրավիրեր՝ Ադրբեջանի ռասիստական հայտարարությունների և շարունակական հակահայկական քայլերի վերաբերյալ, սակայն դա տեղի չունեցավ: «Եղել են կարևոր պահեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար, սակայն դա չի արվել», - նշեց Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա` Հայաստանը միայն 2009թ.-ին որոշեց հակահարված տալ ադրբեջանական քարոզչությանը և պայքար սկսվեց տեղեկատվական դաշտում՝ ֆիլմեր ստեղծվեցին, այդ թվում Սումգայիթի և այլ թեմաների մասին: Մինչդեռ, նա կարծում է, որ Հայաստանը պետք է պրոակտիվ քաղաքականություն վարեր: «Ինչո՞ւ ենք մենք միշտ լռել և հադուրժել, որ Ադրբեջանը ՄԽ-ում միշտ մի դիրքում հանդես գա՝ իբր ամեն ինչ իրենն է՝ թե ազատագիրված տարածքները, թե այն մասը, որ ապօրինաբար խորհրդային տարիներին թողնվել են Ադրբեջանին», - եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |