Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ համագործակցության կայուն և շարունակական զարգացմամբ![]() 6 մարտի 2013 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության կայուն և շարունակական զարգացմամբ: Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության դերը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Գերմանիայի Բունդեսթագի նախագահը հանդիպման սկզբում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին և հաջողություն մաղթել պաշտոնավարման երկրորդ շրջանում: Հայաստանի հետ հարաբերությունները, Նորբերթ Լամմերթիի համոզմամբ, ավանդաբար լավ և բարեկամական են, ինչը, նրա կարծիքով, ամուր հիմք և լավ նախադրյալ է խորհրդարանական մակարդակով համագործակցությունն ավելի խորացնելու համար: Գերմանիայի Բունդեսթագի նախագահն այցի շրջանակներում ՀՀ ԱԺ-ում ունեցած իր հանդիպումներն ու բանակցությունները երկխոսությունը զարգացնելու տեսանկյունից արդյունավետ և քաջալերող է համարել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |