Աստղիկ «Սթարրի» Ալեմյանը Վեյմութից նշել է իր 102-ամյա տարեդարձը

Աստղիկ «Սթարրի» Ալեմյանը Վեյմութից նշել է իր 102-ամյա տարեդարձը

PanARMENIAN.Net - Աստղիկ «Սթարրի» Ալեմյանը» Վեյմութից նշել է իր 102-ամյա տարեդարձը: Ալեմյանը վերապրել է Հայոց ցեղասպանությունը՝ կորցնելով ծնողներին ու նոր կյանք սկսելով ԱՄՆ-ում, ուր նրան բերեց հորեղբայրը Սիրիայի մանկատնից: Ինչպես գրում է The Patriot Ledge թերթը, Ալեմյանը քվեարկում է բոլոր ընտրություններում և մտադիր է հարցազրույց տալ Վեյմութի Պատմական ընկերակցությանը: Նա ակտիվորեն մասնակցում է հայ համայնքի կյանքին, իսկ 2007թ. ներկա է գտնվել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

Աստղիկ Ալեմյանը 7 երեխա ունի, որոնցից 5 դեռ ողջ են, 12 թոռ, 18 ծոռ:

«Նա զարմանալի աշխույժ հայաղք ունի»,-ասել է նրա որդի Ալանը: «Ես գաղտնիքներ չունեմ: Ես երբեք չեմ շպարվել, նույնիսկ իմ հարսանիքին»,-ասել է նա իր երկարակեցության մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---