Հունաստանը պատրաստ է աջակցելՀայաստանին IPAP շրջանակներում նրա ստանձնած պարտականությունների կատարմանը 6 հոկտեմբերի 2005 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանն նախօրեին ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսին` տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Նշելով, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությւնների միջեւ ձեավորվել է արդյունավետ համագործակցության լավ ավանդույթ, Ռ. Քոչարյանը վստահություն է հայտնել, որ այն հետագայում եւս հաջողությամբ կշարունակվի: «Հունաստանը Հայաստանի համար բարեկամ եւ գործընկեր երկիր է»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը` կարեւորելով ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացումն, այնպես էլ` համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության շրջանակում: Սպիլիոս Սպիլիոտոպուլոսը վերահաստատել է փոխգործակցությունը շարունակելու եւ ամրապնդելու հունական կողմի ցանկությունը: Նա գոհունակությամբ նշել է, որ հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղարարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ դասակն իրեն գերազանց է դրսեւորում: Հունաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերին ցուցաբերվող նյութատեխնիկակն օժանդակության հետ մեկտեղ, Հունաստանը պատրաստ է աջակցել ՆԱՏՕ-ի Անհատական Գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ըստ նրա երկկողմ համագործակցության հետագա զրագացման համար նոր խթան է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի առաջիկա նոյեմբերին նախատեսվող պետական այցը Հունաստան: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, զինված ուժերում բարեփոխումների իրականացման վերաբերյալ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |