Երևանում կազմակերպվում է գրաֆիկական հումորի 1-ին միջազգային փառատոնը![]() PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 1-7-ը անցկացվելու է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի 1-ին միջազգային փառատոնը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Նկարիչների միության ֆեյսբուքյան էջից: Փառատոնն անցկացվում է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտելու առիթով: Կազմակերպիչներն են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը` Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի թեմաներն են` գիրքն ու գրատպությունը, ըստ ցանկության: Փառատոնին կարող են մասնակցել երգիծանկարիչները, գրազարդարներն ու գրաֆիկները: Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքների (երգիծանկարների, շարժերի, ստրիպների, կոմիքսների, և այլն) քանակն անսահմանափակ է: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է մարտի 22-ը: Ցուցադրությունը մեկնարկելու է ապրիլի 1-ին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |