Հայաստանի համար գլխավոր խնդիրն է հանդիսանում ժողովուրդի ֆիզիկական անվտանգության ապահովումը 7 հոկտեմբերի 2005 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հարավային Կովկասում ներդրումներ իրականացնելու ամենաշահավետ ոլորտն է հանդիսանում պաշտպանության ոլորտը: Այդ մասին թղթակիցների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար, երկրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը մասնակցում էր հոկտեմբերի 6-ին Երեւանում բացված ՀՀ Ազգային Ժողովի եւ ՆԱՏՕ-ի Խորհուրդարանական Վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» համատեղ սեմինարում «Հարավային Կովկասում անվտանգության» թեմայով: Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը պատրաստ կլիներ իրականացնելու պաշտպանական ոլորտում արմատական բարեփոխումներ միայն երկու դեպքերում - առաջինը` ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման դեպքում, երկրորդը` այն դեպքում, եթե Ադրբեջանը համաձայնվի անցկացնել նույնպիսի բարեփոխումներ միջազգային ուժերի վերահսկողության տակ: «Արմատական բարեփոխումները նշանակում են զինված ուժերի կրճատում: Իսկ Հայաստանի համր թիվ մեկ խնդիրն է հանդիսանում հայ ժողովուրդի ֆիզիկական անվտանգության ապահովումը, քանի որ Հայաստանը` երեք միլիոն ազգաբնակչությամբ փոքր երկիր է եւ պաշտպանունակ բանակի բացակայության պարագայում ցանկացած, անգամ միջին հնարավորություններ ունեցող բանակը իվիճակի է ծայրից ծայր անցնել մեր տարացքով»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ «մեր երկիրը կիրականացնի այնպիսի բարեփոխումներ, որոնք չեն սպառնի նրա անվտանգությանը»: Միեւնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ «Հայաստանին տնտեսական տեսանկյունից ոչ շահեկան է անընդհատ պահել բազմաքանակ շարժունակ բանակ, բայց դրա հետ մեկտեղ Հայաստանը օժտված չէ այպիսի տնտեսական ներուժով, որպեսզի պահի արհեստավարժ բանակ»: Բացի այդ, ըստ պաշտպանության նախարարի, հասարակական կարծիքի հարցումները վկայում են այն մասին, որ Հայաստանի հասարակությունը վստահում է զինված ուժերին մի քանի անգամ ավելին, քան պետական այլ համակարգերին` հայտնում է Regnum գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |