Ս.Սարգսյանը գոհունակություն է հայտնել IPAP մշակման գործընթացի վերաբերյալ 7 հոկտեմբերի 2005 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ չի խոչընդոտում ՀԱՊԿ հետ համագործակցությանը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը մասնակցում էր Հայաստանի Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» համատեղ սեմինարի աշխատանքներին` «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով: Նախարարը տեղեկացրել է սեմինարի մասնակիցներին, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական համագործակցության ծրագրի (IPAP) տեքստը ուղարկվել է տարբեր պետական կառույցներ եւ արդեն ստացվում են արձագանքները: Բացի այդ, նախարարը դիմել է նախագահին` փաստաթուղթը լրամշակելու համար միջգերատեսչական հանձանժողով ստեղծելու առաջարկով: Ս.Սարգսյանը գոհունակություն է հայտնել IPAP մշակման գործընթացի վերաբերյալ, նշելով, որ Հայաստանը առաջ է գնում ըստ ժամանակացույցի: Նշենք, որ IPAP-ին միանալու Հայաստանի նպատակը 21 դարի պահանջներին համապատասխանող անվտանգության համակարգի ձեւավորումն է: Հայաստանի մասնակցությունը IPAP-ին ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ պարբերաբար խորհրդատվությունների անցկացում տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ անվտանգության ռազմավարության մշակման, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակման, պաշտպանական եւ բյուջետային պլանավորման գործընթացի կատարելագործման, օպերատոիվ մակարդակով ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ապահովման, ռազմական կրթության ոլորտի կատարելագործման, ԶՈՒ-ում ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման, պաշտպանությանը եւ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող ոլորտների միջգերատեսչական համակարգման շուրջ եւ այլն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |