Կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը![]() 11 մարտի 2013 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձել Խորեն Թեմուրյանը (50 կգ), Արտակ Հովհաննիսյանը (55 կգ), Աշոտ Զելիցյանը (60 կգ), Արեն Ալեքսանյանը (66 կգ), Գևորգ Համբարձումյանը (74 կգ), Շամիր Աթյանը (84 կգ), Ռազմիկ Պողոսյանը (96 կգ) և Համլետ Աբրահամյանը (120 կգ): PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը նշել է, որ երիտասարդ ազատ ոճայինները հուլիսի 4-8-ը մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Մինչ այդ նրանք անցկացնելու են 4 ուսումնամարզական հավաք և ելույթ են ունենալու երկու միջազգային մրցաշարում: Դրանք կայանալու են ապրիլին և մայիսին Ուկրաինայում և Ռուսաստանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |