2013թ. հունվարին Հայաստան են փոխանցվել 83 մլն դոլարի դրամական միջոցներ![]() 11 մարտի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - 2013-ի հունվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ կոմերցիոն նպատակներով փոխանցվել են 83 մլն դոլարի դրամական միջոցներ: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամյա տեղեկատուում, այդ ցուցանիշը 2012-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 10,9 տոկոսով: Հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը կազմել է 20 մլն դոլար, իսկ 2013թ. հունվարին զուտ մուտքերի գումարը կազմել է 62 մլն դոլար: Մաքուր փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 54,9 մլն դոլար, հետո ԱՄՆ-ից` 2 մլն դոլար, Ղազախստանից` 1,3 մլն դոլար, Ֆրանսիայից` 674 հազար դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |