Երևանում կքննարկեն հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները![]() 11 մարտի 2013 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկման շրջանակներում անդրադարձ կկատարվի Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց`հաճախ անտեսվող խնդիրներին, ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ: Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանայք մշտապես բախվում են ֆիզիկական և սոցիալական խոչընդոտների: Նրանց կրթության, զբաղվածության, ընտանիք ունենալու, ինչպես նաեւ առողջապահական իրավունքներն էլ շատ դեպքերում ոտնահարվում են: Վերջին երկու ամիսների ընթացքում IWPR-ի Կովկասյան լրատու պարբերականը բազմիցս անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: Հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար պայքարող ակտիվիստները պնդում են, որ շատ խնդիրներ պետք է լուծվեն պատկան մարմինների կողմից, մինչդեռ տեղական իշխանությունները նշում են, որ պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվում վերջիններիս լուծման համար: Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի հոգեբան Քրիստինե Աղանյանը կխոսի հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության հետ կապված հիմնախնդիրների և հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության դրսևորման ձևերի մասին: Հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների լուծման ներառական մոտեցման մասին կպատմի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը: Քննարկմանը հաշմանդամության ոլորտի պետական քաղաքականությունը, քաղաքականության նոր ուղղությունները, հաշմանդամության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները կներկայացնի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Հակոբյանը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 12:00-ին, Իմպերիում Պլազա բիզնես կենտրոնի կոնֆերանս դահլիճում: Շենքը մատչելի է տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար (կա թեքահարթակ, վերելակ): Միջոցառումը կուղեկցվի սուրդո-թարգմանությամբ (թարմանիչ` Զուբեիդա Մելիքյան): Միջոցառումը իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որ գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |