Սայմոն Ֆրեյզեր. Հայստանը մեծ ձգտումներ ունի դեպի ԵՄ![]() 11 մարտի 2013 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը Հայաստանում է, և սա նրա առաջին այցն է: Փոխնախարարն արդեն հանդիպել է և, իր խոսքով, հետաքրքիր քննարկումմներ է ունեցել նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ: Սայմոն Ֆրեյզերն այսօր Երևանում բրիտանական դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հանդիպումների ժամաանակ երեք թեմա են քննարկել: Առաջինը երրկողմ հարաբերությունների զագացման վերաբերյալ էր՝ քաղաքական և տնտեսկան հարաբերություններին են անդրադարձել: Երկրորդ թեման եղել է ԵՄ հետ հարաբերությունը զարգացնելուն միտված Հայաստանի ձեռնարկած քայլերը: Եվ քննարկվել են տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ ԼՂ հիմնախնդիրը: «Ուրախ եմ, որ իմ այցելությունը հաջորդում է ԵՄ կազմում մեր նախարարի այցելությանը: Առևտրի և գործարար շահերի առաքելություն էինք ուղարկել, սա ապացույց է, որ պատրաստ ենք լրացուցիչ ներդրումներ անել, հատկապես աջակցել բրիտանակաան ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ անել այստեղ: Նախագահը և վարչապետը ընդգծեցին գերակայություն համարվող տնտեսական ոլորտները: Օրինակ, հանքարդյունաբերության ոլորտը, մենք ունենք ընկերություն, որը շատ է ցանկանում ներգրավել այդ ոլորտում: Կցանականաք զարգացնել մեր տնտեսական և առևտրայհին հարաբերությունները, հույս ունենք դա կնպաստի ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Մենք կկատարելագործենք հարաբերությունները, կվերացնենք մաքսային ոլորտի խոչընտոդները»,- ասաց ՄԹ փոխնախարարը: Նա նշեց, որ իրենք շահագրգրված են մեծացնել ներդնումների ծավալը, իսկ հետագա ներդնումները կախված են բաց և հավաստի հիմքեր ստեղծելուց. «Գնահատում եմ կառավարության նախատեսած քայլերը տնտեսական զարգացմանն ուղղված, բայց կան մի շարք ոլորտներ, որոնցում կան հանարավորութուններ»: Սայմոն Ֆրեյզերը նկատեց, որ իրենք աջակցում են Հայաստանի զարգացմանը, Հայստանում բաց քաղաքական հասարակական գործընթացներին: «Միացյալ թագավորությունը ԵՄ առաջադտար իրավապաշտաններից է, ձգտում է զարգացնել քաղաքկան հարաբերությունները Հայաստանի նման երկրներում: Մենք շահագրգրված ենք ապահովել անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում»,- հայտարարեց նա: Նա Հայստանին խորհուրդ է տալիս շարունակել հարաբերությունները Եվամիության հետ՝ միաժամանակ հարգելով խորը հարաբերությունները ՌԴ հետ: «Սրանք իրար բացառող չեն: Իհարկե, կլինեն որոշ խնդիրներ, օրինակ Մաքսային միության և Ասոցացման պայմանագրի հարցերում, բայց ակնհայտ է, որ Հայստանը մեծ ձգտումներ ունի դեպի ԵՄ»,- եզրափակեց Սայմոն Ֆրեյզերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |