Մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում նստացույց են անում

Մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում նստացույց են անում

PanARMENIAN.Net - Մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում նստացույց են անում: Նրանք միացել են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և պահանջում են, որ գործող նախագահը ինքնաբացարկ հայտնի: Նշենք, որ այսօր երիտասարդների մեկ այլ խումբ էլ նստացույց է անում ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց, նրանք պահանջում են աշխատանքից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Երիտասարդներն հայտարարել են, որ նստացույցն անժամկետ է:

Հավելենք նաև, որ Ազատության հրապարակում է նաև «Ժառանգության» առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվանից հացադուլ է հայտարարել և Ազատության հրապարակում կլինի մինչև գործող նախագահի երդմնակալության արարողության օրը՝ ապրիլի 9-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---