ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՀԿԺՀ դեմ![]() 12 մարտի 2013 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հանգիստ չի հետևելու, թե ինչպես է Հյուսիսային Կորեան միջուկային հրթիռներ մշակում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Թոմաս Դոնիլոնը: «ԱՄՆ-ն չի ճանաչում ՀԿԺՀ որպես միջուկային տերություն և հանգիստ չի հետևելու, թե ինչպես է Հյուսիսային Կորեան միջուկային հրթիռներ մշակում, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածքին»,-ասել է Դոնիլոնը Նյու Յորքում: Ըստ Դոնիլոնի, եթե Հյուսիսային Կորեան չփոխի մարտավարությունը, Վաշիգտոնը կաշխատի իր դաշնակիցների հետ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու ուղղությամբ: ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել ՀԿԺՀ հետ, սակայն դրա համար Փհենյանը պետք է ապացուցի, որ պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները, ասել է Դոնիլոնը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |