Չեխիայի միջազգային մրցաշարին կմասնակցեն 5 հայ բռնցքամարտիկներ

Չեխիայի միջազգային մրցաշարին կմասնակցեն 5 հայ բռնցքամարտիկներ

PanARMENIAN.Net - Չեխիայում մարտի 12-18-ը տեղի կունենա բռնցքամարտի միջազգային մրցաշար: Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հանդես կգա 5 բռնցքամարտիկներով:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանն ասել է, որ Չեխիայում հանդես կգան Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ ), Հրայր Մաթևոսյանը (69 կգ) և Արմեն Սիմոնյանը (+91 կգ):

Հավաքականի մյուս անդամները երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի հետ Հայաստանում շարունակում են պատրաստվել Ղազախստանի ու Ուկրաինայի միջազգային մրցաշարերին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---