Սակրամենտոյում բողոքի ցույց է տեղի ունեցել ադրբեջանական պատվիրակության այցի դեմ![]() 12 մարտի 2013 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Սակրամենտոյում բողոքի ցույց է տեղի ունեցել ադրբեջանական պատվիրակության այցի դեմ, որի կազմում ընգրկված էին նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչները: Պատվիրակությունն այցելել է Կալիֆորնիայի Սենատ: Ցույցը գլխավորել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) և Հայ երիտասարդների դաշնության AYF ներկայացուցիչները: Ակցիայի մասնակիցները ազատություն էին պահանջում Ղարաբաղի համար ու երթ էին կազմակերպել, որը սկսվեց Սբ Հակոբ եկեղեցու մոտից քահանա Ասողիկ Ժամկոչյանի, նահանգի վեհաժողովի անդամներ Քաջո Աչաջյանի, Ադրին Նազարյանի ու Սքոթ Վիլկոմի գլխավորությամբ: Նահանգի սենատոր Լեյլան Յին դուրս եկավ Սենատից որպես բողոքի նշան ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման դեմ: Նույն օրը տեղի ունեցավ նաև որոշ սենատորների ընթրիքն ադրբեջանցիների հետ Sutter Club-ում: Հանդիպմանը մասնակցել են սենատորներ Մարտի Բլոկը, Բիլլ Էմերսոնը և Ֆրան Պավլին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |