Ստամբուլի դատախազությունը պահանջում է դատապարտել Սևան Նիշանյանին 1,5 տարվա ազատազրկման![]() 12 մարտի 2013 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատախազությունն ավարտել է հայ լրագրող Սևան Նիշանյանի գործով դատավարությունը և պահանջում է դատապարտել նրան 1,5 տարվա ազատազրկման «ժողովրդի մի մասի կրոնական զգացմունքները վիրավորելու համար»: Նիշանյանը չի ճանաչում ներկայացված մեղադրանքը, պնդում է, որ դատարան դիմած մարդիկ «ծանոթ չեն խոսքի ազատության մասին օրենքին» և ինքը չի պատրաստվում պաշտպանվել դատարանում: «Պաշտպանվել կնշանակի ճանաչել այս գործի օրինական լինելը: Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար»,-ասել է Նիշանյանը, հայտնում է «Ակոս» թերթը: «Երկրում շատ են անկիրթ մարդիկ, որոնք աջ ու ձախ բոլորի վրա կեղտ են շպրտում: Ես մեղադրական եզրակացությունը կարդալու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ համբերություն: Ես չեմ պատրաստվում պաշտպանվել այսպիսի հիմար դատավարության ընթացքում»,-հայտարարել է նա: Նա ասել է, որ եթե իրեն դատապարտեն 1,5 տարվա ազատազրկամն, ապա դա միայն կվնասի Թուրքիային՝ ցույց տալով աշխարհին, թե ինչպես է աշխատում թուրքական դատարանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |