Էրդողանն առողջական խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված միջոցառումները

Էրդողանն առողջական խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված միջոցառումները

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վատ ինքնազգացողության պատճառով ստիպված է եղել չեղյալ հայտարարել բոլոր նախատեսված միջոցառումները, այդ թվում նաև իր ելույթը իշխող կուսակցության խմբակցության նիստում, հայտնում է Hurriyet Daily News-ը:

Թուրքիայի նախարարների կաբինետի մամլո ծառայությունում հայտարարել են, որ վարչապետը ստիպված է բուժումը տանը շարունակել:

Անցյալ տարի Էրդողանը աղիստամոքսային ուղիների վիրահատություն է տարել: Մամուլում լուրեր էին տարածվել, որ Էրդողանը քաղցկեղ ունի և ծանր վիճակում է: Էրդողանը հերքում է այդ լուրերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---