2005 թվականի 8 ամիսների ընթացքում բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում աճել է 8,5 տոկոսով

PanARMENIAN.Net - Բեռնափոխադրումների ծավալենրը (առանց խողովակաշարերի) 2005 թվականի 8 ամիսների արդյունքներով ԱՊՀ երկրներում (առանց Թուրքմեստանի եւ Ուզբեկստանի, որոնց վիճակագրական ծառայությունները տեղեկություններ չեն հաղորդում)միջինում կազմել է 104 տոկոս նախորդ տարվա մակարդակի համեմատ: ԱՊՀ Վիճակագրական կոմիետի տվյալներով, բեռնափոխադրումները Հայաստանում աճել են 8,5 տոկոսով, Բելառուսում` 8,3 տոկոսով, Վրաստանում` 7,8 տոկոսով եւ Ռուսաստանում` 6,3 տոկոսով: 4,3 տոկոսով են աճել բեռնափոխադրման ծավալները Ղազախստանում, 2,9 տոկոսով` Տաջիկստանում: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է բեռնափոխադրումների ծավալը Ուկրաինայում, որտեղ փոխադրումների ծավալը անցյալ տարվա համեմատ կազմել է 97 տոկոս, Ղրղզստանում` 96,2 տոկոս եւ Մոլդովայում` 84,9 տոկոս:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---