Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հանդիպմանը

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հանդիպմանը

PanARMENIAN.Net - Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում մասնակցեց դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տարածաշրջանային հանդիպմանը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման նպատակն էր ամփոփել Ալմաթիի գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետությունը Եվրասիայի դեպի ծով ելք չունեցող երկրներում, գնահատել մարտահրավերներն ու մշակել առաջընթացի ուղիներ, մասնավորապես` այն ոլորտներում, որոնք հետագայում կընդգրկվեն նոր գործողությունների ծրագրում:

Հանդիպման արդյունքում ընդունվեց փաստաթուղթ «Վիենտյանի կոնսենսուս» (՛«Vientiane Consensus»), որը կներկայացվի այս տարվա ապրիլի 25-ից մայիսի 1-ը Բանգկոկում կայանալիք ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) նստաշրջանին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---