Ա.Ղուկասյան. Եթե ՍԴ-ն դիմումը մերժի, Ս.Սարգսյանի ինքնաբացարկը դառնում է քաղաքական պահանջ![]() 13 մարտի 2013 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Եթե Սահմանադրական դատարանը դիմումը մերժի, ապա Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը դառնում է քաղաքական պահանջ: Այսօր Սահմանադրական դատարանում լրագորղների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ-ում ընտրություների արդյունքները վիճարկող Անդրիաս Ղուկասյանը: «Ես միավորվելու եմ այն ուժերի հետ, որոնք կպահանջեն Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը»,- հայտարարեց նա: Նա նկատեց, որ ԿԸՀ-ն և մյուս հանձնաժողովները դարձել են ընդդիմադիր ուժերի և թեկնածուների դիմումները մերժելու մեքենաներ. «Գլխավոր դատախազության այսօրվա զեկույցից նույնպես պարզ դարձավ, որ իրավապահ մարմինները նույնպես պետական մեքենաներ են: Բոլոր այդ մարմինների մոտ կա մեկ միասնական մոտեցում. հանրությունը անհիմն տեղեկատվություն է տարածում, ԶԼՄ-ները չստուգված փաստեր են հրապարակում, այսինքն` հանրությունը և մնացած բոլորն անլուրջ են, իրենք են միայն լուրջ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |