Լեհաստանում կայանալիք ԵԱ մասնակցելու են 14 հայ շախմատիստներ![]() 13 մարտի 2013 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-16-ը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում անցկացվելու է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանը ներկայացնելու են 14 շախմատիստներ` գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը, Հովհաննես Գաբուզյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը և Վլադիմիր Պողոսյանը: Պարտիաներն անցկացվելու են մայիսի 5-11-ը և 13-16-ը, հաղորդում է armchess.am-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |