Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին

PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին:

Նա շնորհակալություն է հայտնել սպորտի և երիտասարդական ծրագրերի իրագործման ուղղությամբ Հայաստանում կատարվող գործընթացների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար և հավաստիացրել, որ թե սպորտի և թե երիտասարդական ծրագերի շրջանակներում Հայաստանը սերտ համագործակցում է եվրոպական համապատասխան կառույցների հետ և պատրաստ է հետագայում ևս ընդլայնել համագործակցության շրջանակները:

«Մեր երկրում իրականացվում են շուրջ 30 երիտասարդական ծրագրեր, որոնք վերաբերվում են երիտասարդներին աշխատանքով ապահովմանը, մատչելի բնակարանաշինությանը, կրթությանը, գիտությանը և երիտասարդական ուսումնական ծրագրերին: Ինչ վերաբերվում է սպորտին և ֆիզիկական կուլտուրային, ապա նախարարության որդեգրած ռազմավարություններից կարևորագույնը սպորտի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզումը ու իրագործումն է»,- ասել է Ռոստոմյանը:

Պավլյուկը կարծիք է հայտնել, որ փոխգործակցային հարաբերությունները եվրոպական կառույցների հետ Հայաստանին հնարավորություն կտան մասնակից լինել երիտասարդության և ֆիզիկական կուլտուրայի ոլորտներում իրականացվող միջազգային շատ ծրագրերի: Նրա խոսքերով, Հայաստանի կողմից առաջարկվող հետաքրքիր ծրագրերը կարժանանան Եվրոխորհրդի աջակցությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---