ԱՄՀ. Նավթի ու գազի արդյունահանումն Ադրբեջանում նվազում է

ԱՄՀ. Նավթի ու գազի արդյունահանումն Ադրբեջանում նվազում է

PanARMENIAN.Net - Նավթի ու գազի արդյունահանումն Ադրբեջանում նվազում է: Նավթի արդյոնահանումը 2013թ. կնվազի 1,9 տոկոսով, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՀ առաքելության ղեկավա Ռաջա Ալմարզուգին: Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ նավթային հատվածի աճը պայմանավորված է եղել պետական ներդրումներով՝ հորդորելով նվազեցնել պետական ծախսերը ու առավել բարենպաստ պայմաններ ստեղծել մասնավոր ներդրումների համար:

Նավթարդյունահանման ծավալների կրճատման ֆոնին աճում է Ադրբեջանի բյուջեի կախվածությունը նավթային հատվածից: Ընդհանուր առմամբ 2013թ. Ադրբեջանի պետբյուջեի երկամուտները նավթային հատվածից կկազմեն արդեն ընդհանուր եկամուտների 79 տոկոս:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---