Չավեսի մարմինը, գուցե, հնարավոր չլինի զմռսել![]() 14 մարտի 2013 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մարմինը, գուցե, հնարավոր չլինի զմռսել: Այդ մասին հայտարարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն: «Գիտնականների կարծիքները վկայում են այն մասին, որ դա բավական դժվար կլինի անել», քանի որ «նման որոշումը հարկավոր էր շատ ավելի վաղ կայացնել»,-խոստովանել է նա: Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկիր են ժամանել մասնագետներ Ռուսաստանից և Գերմանիայից: Անցած շաբաթ Մադուրոն հայտարարել էր, որ Չավեսի մարմինը զմռսվելու է և դրվելու է Հեղափոխության թանգարանում, որպեսզի ժողովուրդը կարողանա հավերժ տեսնել նրան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |