Ր.Հովհաննիսյանի կողմնակիցները փորձում են վրան տեղադրել, ոստիկանները թույլ չեն տալիս![]() ![]() PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հացադուլը: Նրա կողմնակիցներտը ցանկանում են վրան տեղադրել, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս` պատճառաբանելով, որ քաղաքապետարանից համապատասխան թույլտվություն չունեն: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը բանակցում է ոստիկանների հետ, որ թույլ տան տեղադրել, իսկ վերջիններս քաղաքապետարանի որոշումն են պահանջում: Հովսեփ Խուրշուդյանը ոստիկաններին հայտնեց, որ իրենք ունեն Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որ կարող են վրան տեղադրել: ՄԻՊ-ն ասում է, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն ու հակասում են մարդու իրավունքների պաշտպանությանը: Ազատության հրապարակում են նաև ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |