ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻ ԷԼՄԵԴԴԻՆ ԱԲԻԵՎԻՆ 7 փետրվարի 2003 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ադրբեջանական կողմին են հանձնել ռազմագերի Էլմեդդին Աբիեւին: Հիշեցնենք, որ Ադրբեջանական բանակի զինծառայող Էլմեդդին Աբիեւը վիրավորվել եւ գերի էր ընկել հունվարի 8-ին դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Աղդամի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի տարածք ներթափանցելու փորձ կատարելիս: Նա վիրահատվել է եւ բուժվել է Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալներից մեկում: Բուժման ողջ ընթացքում պարբերաբար նրան են այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Աբիեւի հանձնումն իրականացվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի որոշմամբ` ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի պետհանձնաժողովի եւ ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության համագործակցությամբ: Ադրբեջանցի զինծառայողի հայրենադարձությունը հնարավոր է դարձել բուժող բժիշկների եւ ԿԽՄԿ բուժպատվիրակի եզրակացությունից հետո, որոնք փոխադրման ենթակա են համարել նրան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |