Հայաստանը եւ Ուկրաինան միմյանց աջակցելու մեծ ներուժ ունեն13 հոկտեմբերի 2005 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական միջխորհրդարանական ու միջպետական հարաբերությունների զարգացման հարցերը: Ա. Բոժկոն իր ուրախությունը հայտնեց Հայաստանում դեսպան վերանշանակվելու առիթով եւ նշեց, որ իր դիվանագիտական առաքելության հիմքում է լինելու երկու խորհրդարանների կապերի զարգացումը: Դեսպանի գնահատմամբ երկու երկրները ընտրել են եվրաինտեգրման ճանապարհը եւ միմյանց աջակցելու մեծ ներուժ ունեն: Մասնավորապես Հայաստանի օրենսդրական փորձը Ուկրաինայի համար կարող է օգտակար լինել Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցելու ճանապարհին, ուկրաինական փորձը Հայաստանին կօգնի սահմանադրական բարեփոխումների առումով: Զրուցակիցները կարեւորել են համագործակցությունը նաեւ գիտության, կրթության եւ առեւտրատնտեսական կապերի խորացման առումով: Ա. Բոժկոն Արթուր Բաղդասարյանին ներկայացրեց Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին: Ուկրաինայի դեսպանը կարեւորեց բարեփոխումների անցկացումը, ի պատասխան Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ նոյեմբերի 27-ին արդեն նշանակված է հանրաքվեի օրը եւ բոլոր նախադրյալները կան, որ համաժողովրդական համաձայնությամբ Հայաստանը մի քայլ առաջ կանի ժողովրդավարության խորացման ու եվրաինտեգրման ճանապարհին: Խորհրդարանի նախագահը կարեւորեց Գերագույն Ռադայի հետ Ազգային ժողովի կապերի ամրապնդումը եւ համագործակցությունը նոր որակով` արդեն միջխորհրդարանական հանձնաժողովների մակարդակով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |