Նարեկ Աբգարյանն ու Արա Պուլուզյանը հաղթանակներ են տարել Չեխիայի բռնցքամարտի մրցաշարում

Նարեկ Աբգարյանն ու Արա Պուլուզյանը հաղթանակներ են տարել Չեխիայի բռնցքամարտի մրցաշարում

PanARMENIAN.Net - Նարեկ Աբգարյանը հաղթանակով է մեկնարկել Չեխիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Մինչև 52 կգ քաշային կարգում նա 21:7 հաշվով վստահ հաղթանակ է տարել մոնղոլ Ջամանտ Էրկինի նկատմամբ:

Արա Պուլուզյանը (64կգ ք/կ) 18:10 հաշվով հաղթել է գերմանացի Դավիթ Մյուլլերին:

Մինչև 69 կգ քաշային կարգում Հրայր Մաթևոսյանը կպայքարի Ալեքսանդր Բեսպուտինի (Ռուսաստան): Մրցաշարում հայտագրված են նաև Արամ Ավագյանը (56կգ ք/կ) և Արմեն Սիմոնյանը (+91կգ ք/կ): Մրցաշարը կավարտվի մարտի 18-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---