Բակո Սահակյանը մասնակցել է Շուշիի շրջվարչակազմի 2012թ. գործունեության հաշվետվությանը նվիրված նիստին

Բակո Սահակյանը մասնակցել է Շուշիի շրջվարչակազմի 2012թ. գործունեության  հաշվետվությանը նվիրված նիստին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել շրջանի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Զեկույցներով հանդես են եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ 2012թ. շրջանում իրականացվել է ծավալուն աշխատանք՝ հավելելով, որ անելիքներ նույնպես դեռ շատ կան: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել Շուշիի շրջվարչակազմի և շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Հաշվետու նիստին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---