Սթիվեն Սփիլբերգը չի նկարահանի «Մովսեսը» ֆիլմը

Սթիվեն Սփիլբերգը չի նկարահանի «Մովսեսը» ֆիլմը

PanARMENIAN.Net - Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է Warner Bros. առաջարկությունից մարգարե Մովսեսի մասին «Աստվածներ և թագավորներ» ֆիլմի նկարահանումից, հայտնում է Collider-ը:

Ստուդիան բանակցում էր Սփիլբերգի հետ 2011թ. սեպտեմբերից: 2012թ. սկզբում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ ռեժիսորը պատրաստ է ֆիլմ նկարահանել մարգարեի մասին: Սակայն արդյունքում Սփիլբերգը գերադասել է կենտրոնանալ այլ նախագծերի վրա, մասնավորապես Նապոլեոնի մասին սերիալի վրա Սթենլի Կուբրիկի սցենարով:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---