Երևանում կտեղադրվեն Արցախի տեսարժան վայրերը գովազդող ցուցանակներ![]() 16 մարտի 2013 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, քննարկել երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Սուրեն Գրիգորյանը նկատել, որ ԼՂՀ մայրաքաղաքը ամենասերտ և նպատակային համագործակցությունը ծավալում է հենց Երևանի հետ. «Ստեփանակերտն այսօր համագործակցում է մի շարք քաղաքների հետ, սակայն առաջին անգամ է, որ այսքան կարճ ժամանակահատվածում նման շոշափելի արդյունքներ են արձանագրվել և քաղաքային տնտեսության առավել արդյունավետ կառավարման գործում մեծ առաջընթաց է գրացվել» ,-նշել է նա: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է Ստեփանակերտի հետ կիսվելու իր փորձով և աջակցելու նոր ու հետաքրքիր ծրագրերի կյանքի կոչման հարցում. «Ստեփանակերտը մեզ համար ոչ միայն քույր քաղաք է, այլև հարազատ օջախ, ինչն իր հերթին ենթադրում է, որ երկուստեք փոխգործակցությունը պետք է լինի սրտացավ և նպատակային»: Քննարկվել է նաև առողջապահության, կրթության, քաղաքաշինության, սպորտի և տուրիզմի զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հնարավորությունները: Անդրադառնալով մասնավորապես զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` Տարոն Մարգարյանը նախանշել է «Ժենգյալով հաց» խորագրով փառատոնի ծրագրային առաջարկը, ինչպես նաև նշել է, որ արդեն իսկ հանձնարարված է Երևանում տեղադրել Արցախի տեսարժան վայրերը գովազդող ցուցանակներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |