Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում իր երկրորդ հաղթանակն է տոնել![]() ![]() PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթանում են հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ուկրաինացի Վասիլի Իվանչուկն էր, որը սպիտակ խաղաքարերով էր հանդես գալիս: Մրցավեճն ավարտվել է 33-րդ քայլին, և հաղթող է դարձել հայազգի շախմատիստը:Նա վաստակել է 2,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանը ներկայացնող երկու շախմատիստներ` Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը, ոչ ոքի են ավարտել իրենց պարտիան: Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Բորիս Գելֆանդ (Իսրայել)- Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) հանդիպումները շարունակվում են: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են 8 ուժեղագույն շախմատիստներ: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ կպայքարի աշխարհի թագի համար: Մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |