Սահակաշվիլիի և Իվանիշվիլիի միջև կրկին սև կատու է անցել, այս անգամ հայոց լեզվի պատճառով![]() ![]() PanARMENIAN.Net - Վրաստանում կրկին քաղաքական լարվածություն է, այս անգամ պատճառը հայ համայնքի պահանջներն են: Ըստ վրացական ԶԼՄ-ների, վիրահայերը պահանջել են խորհրդարանից վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան, ինչին կտրուկ է արձագանքել նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը շարունակում է բարդ հարաբերությունների մեջ լինել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Ըստ Վրաստանի նախագահի, խարտիայի վավերացումը սպառնում է ազգային անվտանգությանը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու կոչերը հնչել են Ախալքալաքի շրջանում: Տեղի կառավարման մարմինների ներկայացուցիչ Համլետ Մովսիսյանը հայտարարել է.«Մենք պնդում ենք, որ խորհրդարանը, վերջապես, վավերացնի Եվրոպական խարտիան, որն Վրաստանը միացավ 1999 թվականին»: Նա խոստովանել է,, որ նախաձեռնությունը պատկանում է վարչապետի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավորներին: Կառավարությունում հիշեցնում են, որ Վրաստանը միացել է խարտիային նախագահ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ: «1999թ. Սահակաշվիլին, լինելով իրավաբանական կոմիտեի ղեկավար, անպատասխանատու կերպով առաջ մղեց այդ փաստաթղթի վավերացումը»,-հայտարարել է պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին: Ըստ նրա, Սահակաշվիլին այն ժամանակ իր գործողությունները պատճառաբանում էր ԵԽ-ին Վրաստանի անդամակցության անհրաժեշտությամբ: «Նա այնքան էր ցանկանում այդ ճանապարհին առաջ անցնել Ադրբեջանից ու Հայաստանից, որ չմտածեց հետևանքների մասին»,-գտնում է պետնախարարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |