Հայտնի են հունահռոմեական ըմբիշների անունները, ովքեր կմասնակցեն ԵԱ-ին

Հայտնի են հունահռոմեական ըմբիշների անունները, ովքեր կմասնակցեն ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը մեկնել է Թբիլիսի, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է այն ըմբիշների կազմը, որոնք հադես են գալու Եվրոպայի առաջնությունում: Մինչև 55կգ քաշային կարգում գորգ դուրս կգա Հարություն Հովհաննիսյանը, մինչև 60կգ կարգում՝ Ալեքսան Միքայելյանը, մինչև 66կգ քաշում՝ Սասուն Ղամբարյանը:

Թբիլիսիում հանդես կգան նաև Ռաֆիկ Մանուկյանը (74կգ), Արթուր Շահինյանը (84կգ), Արթուր Ալեքսանյանը (96կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ), PanARMENIAN.Net ի թղթակցին ասել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Եվրոպայի առաջնությունը կկայան Թբիլիսիի մայրաքաղաքում մարտի 19-24-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---