Հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը. Հայկական կողմն ադրբեջանցի զինծառայող չի վիրավորել![]() 18 մարտի 2013 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր առավոտյան սկսել են տարածել Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեղեկությունը, թե հայկական կողմը Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը: Կրակոցների հետևանքով էլ վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող 19-ամյա Ջավիդ Ալեշմախ Մեխրալիևը: Նա հոսպիտալացվել է, վիճակը բավարար է: ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը. «Հերթական ապատեղեկատվությունն է: ԼՂՀ առաջապահ զորամասերը պահպանում են հրադադարի ռեժիմը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |