Հայկական ԶՈՒ-ում կարգապահության առումով անցյալ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել![]() 18 մարտի 2013 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զեկույց-հաշվետվության ներկայացմանը: Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ և ԳՇ պետերն ու տեղակալներ, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի վարչությունների և առանձին բաժինների պետերը: Հայկազ Բաղմանյանը ներկայացրել է իր ենթակայության տակ գտնվող զորամասերում կատարված շինարարական աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ է կատարել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության մակարդակին ու բարոյահոգեբանական վիճակին, սպայակազմի պատրաստվածությանը և մասնագիտական ունակություններին: Նշվել է, որ կարգապահության տեսանկյունից անցյալ տարվա հետ համեմամատած նկատվել է զգալի առաջընթաց: Բացի այդ, հաջողություններ են արձանագրվել զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության ոլորտում, բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները: Լսելով զեկույցը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |