Մարտի 22-ին Երևանում կբացվի «FINAR» ցուցահանդեսը

Մարտի 22-ին Երևանում կբացվի «FINAR» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 22-24-ը Երեւանում տեղի կունենա «FINAR» ցուցահանդեսը, որի մասին տեղեկացնում է «Էքսպոմեդիա» Ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:«FINAR» ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի ֆինանսական հատվածին, որի գլխավոր ներկայացուցիչներն են` բանկերը, ապահովագրական ընկերությունները,վարկային կազմակերպությունները և այլն: Ցուցահանդեսին հատուկ տաղավարով կմասնակցի նաև ՀՀ կենտրոնական բանկը: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ստեղծել, զարգացնել և ամրապնդել գործարար հարաբերությունները ընկերությունների, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ֆինանսական շուկաներում, և գործարարների, մասնավոր անհատների միջև:

«FINAR» ը հնարավորություն է ընձեռում ֆինանսական ապրանքի լայնածավալ խթանմանը և նրա դիրքավորմանը ֆինանսական միջավայրում, ուղղակի կապ ստեղծելպոտենցիալ հաճախորդների հետ, որոշել ընկերության ռազմավարությունը` ֆինանսական արտադրանքի ձևերի և տեսակների պահանջարկի դիտարկելու միջոցով, պահպանել և զարգացնել ընկերության իմիջը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---