ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի փուլերից մեկը կկայանա Դիլիջանում![]() 18 մարտի 2013 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 2013-2014թթ փուլերի անցկացման ժամկետները: Ինչպես հայտնում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան, առաջին փուլը կանցնի մայիսի 2-14-ը Ժնևում: Երկրորդ փուլը կհյուրընկալի Հայաստանը: Հունիսի 15-29-ին շախմատի մրցույթը կկայանա Դիլիջանում: Գրան պրիի մրցումները կընդունեն նաև Տաշքենդը (Ուզբեկստան)՝ սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 1-ը, Խանտի Մանսիյսկը (ՌԴ)՝ 2014թ. մայիսի 2-16-ը, Թբիլիսին (Վրաստան)՝ 2014թ. հունիսի 18-ից հուլիսի 2-ը և Էրդենետը (Մոնղոլիա)՝ 2014թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ը: Վեց մրցաշարերի արդյունքում կորոշվի այն շախմատիստուհին, որը կպայքարի Աննա Ուշենինա-Հոու Յիֆան զույգի հաղթողի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |