ՀՀ նախագահը կմասնակցի Հռոմի պապի գահակալության արարողությանը![]() 18 մարտի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Վատիկան՝ մարտի 19-ին մասնակցելու Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: Վատիկան կմեկնի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը գլխավորում է ՀԱԵ պատվիրակությունը, որի կազմում են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի եպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն ու գավազանակիր Գարեգին աբեղա Համբարձումյանը: Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալությանը կմասնակցեն 180 պետությունների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Չարլզը, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |