Ժոզե Մոուրինյոն 2012 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

Ժոզե Մոուրինյոն 2012 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

PanARMENIAN.Net - France Football հրապարակել է 2012 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցանկը: Վարկանիշի առաջին հորիզոնականում է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի եկամուտները գնահատվում են 14 մլն եվրո:

Երկրորդ տեղում է ՊՍԺ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին 12 միլիոնով, երրորդում է «Գուանչժոուի» մարզիչ Մարչելո Լիպպին 11 միլիոնով:

4-10-րդ տեղերում են Գուս Հիդդինկը («Անժի»), Քեննի Դալգլիշը, Արսեն Վենգերը («Արսենալ»), Ֆաբիո Կապելլոն (ՌԴ հավաքական), Ռոբերտո Մանչինին («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ») և Խոսե Անտոնիո Կամաչոն (Չինաստանի հավաքական):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---